
Sunday Towers-ը առաջարկում է ոչ միայն բնակելի տարածք, այլ նաև մարդակենտրոն քաղաքային կյանքի մոդել: Ճարտարապետորեն վեց տարբեր շենքերից բաղկացած այս համալիրը միավորում է նորարարական դիզայնը, ֆունկցիոնալությունը և էսթետիկան:
Այս համալիրը շուտով կարող է դառնալ Երևանի ճարտարապետական տեսարժան վայրերից մեկը՝ ի շնորհիվ իր անթերի դիզայնի և համարձակ նորարարությունների: Այս համալիրը պարզապես շենքերի խումբ չէ, այն ինքնաբավ քաղաքային միջավայր է, որտեղ ժամանակակից ճարտարապետությունը ուղորդվում է դինամիկ, բայց հանգիստ ապրելակերպի հետ, ճիշտ այնպես ինչպես յուրաքանչյուր արևոտ կիրակի:
Այժմ ծանոթանանք Sunday Towers-ի առավելություններին, որոնք ձևավորում են այս եզակի բնակելի համալիրը։
Անվտանգ և ջերմ միջավայր
Sunday Towers-ը նախագծված է ընտանիքների, երեխաների և բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են անվտանգությունն ու հանգստությունը: Համալիրի յուրաքանչյուր անկյուն մտածված է՝ ապահովելու բնակիչների հարմարավետությունն ու վստահությունը:
- 15,000 քմ տարածքSunday Towers-ը ներառում է ընդհարձակ կանաչ գոտիներ, հանգստի վայրեր և զբոսայգիներ, որոնք ստեղծում են էկոլոգիապես մաքուր միջավայր: Այստեղ իդեալական է ընտանեկան, ինչպես նաև ընկերական երեկոների, հանգիստ զբոսանքների համար, իսկ կանաչ տարածքները նպաստում են էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծմանը՝ բարելավելով օդի որակը և ապահովելով հանգիստ միջավայր քաղաքի եռուզեռում:
- 24/7 անվտանգությունԱնվտանգությունը Sunday Towers-ի առաջնահերթություններից է: Բնակելի համալիրում գործելու են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած անվտանգության համակարգեր՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն, որոնք կապահովեն բնակիչների անդորրն ու անվտանգությունը: Այստեղ ծնողները կարող են հանգիստ լինել՝ իմանալով, որ իրենց երեխաները խաղում են անվտանգ միջավայրում:
- Ավտոմեքենաների երթևեկության արգելք համալիրի տարածքումԱյս որոշումը ստեղծում է հանգիստ և անվտանգ միջավայր՝ ընտանիքների, երեխաների և բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են հանգստությունը, զերծ մնալով տրանսպորտային միջոցների աղմուկից և խցանումներից:
- ԱվտոկայանատեղիԲոլոր վեց շենքերի ավտոկայանատեղիները միավորված են լինելու մեկ ընդարձակ ստորգետնյա կառույցում՝ հագեցած շուրջօրյա տեսահսկմամբ։ Սա ապահովում է ինչպես հարմարավետություն, այնպես էլ անվտանգություն բնակիչների համար։
- Խաղահրապարակ և մանկական ակումբԵրեխաների համար ստեղծված գունեղ և անվտանգ խաղահրապարակները հագեցած են լինելու ժամանակակից խաղային կառույցներով, որոնք կխթանեն երեխաների ֆիզիկական և ստեղծագործական զարգացումը: Այստեղ երեխաները կարող են ընկերներ ձեռք բերել և ստեղծել անմոռանալի հիշողություններ:
Առողջ Ապրելակերպ
Sunday Towers-ը խրախուսում է ակտիվ և առողջ կենսակերպ՝ ստեղծելով պայմաններ, որոնք կխթանեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բարեկեցությունը։ Այստեղ ամեն ինչ մտածված է՝ բնակիչների առօրյան դարձնելու լիարժեք, հավասարակշռված և ներդաշնակ։ Ժամանակակից մարզասրահը, յոգայի և պիլատեսի տարածքները, ինչպես նաև կանաչապատ զբոսուղիներն ու հանգստի գոտիները բնակիչներին հնարավորություն կտան պահպանել ակտիվ կենսակերպ՝ միաժամանակ վայելելով լիարժեք հարմարավետություն ու հանգիստ միջավայր։
- Ժամանակակից մարզասրահԿգործի ժամանակակից մարզասրահ՝ հագեցած նորագույն սարքավորումներով, որտեղ կկարողանաք պահպանել ակտիվ և առողջ կենսակերպ՝ առանց համալիրից դուրս գալու։ Բացի այդ, մեր տարածքում կգործի պիլատեսի և յոգայի ակումբ, որը ոչ միայն կօգնի ձեզ պահպանել առողջությունը, այլև կդառնա Sunday համայնքի ձևավորման և ամրապնդման լավագույն միջոցներից մեկը: Sunday-ում դուք երբեք չեք հետաձգի ձեր մարզումները, քանի որ մարզասրահը կլինի հենց ձեր տան տարածքում:
- ԼողավազանԻնչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար նախատեսված լողավազանն ունի անվտանգ գոտիներ և հանգստի տարածքներ՝ ամեն օր ամառային տրամադրություն ստեղծելու համար:
- Սպա և հանգստի գոտիSunday Towers-ը նաև հանգստի և վերականգնման վայր է։ Սպայի և հանգստի գոտիները նախագծված են՝ ապահովելու համար հանգիստ միջավայր, որտեղ բնակիչները կարող են վերալիցքավորել իրենց մարմինն ու միտքը առօրյա կյանքի տեմպից հետո։ Այս տարածքները կդառնան ձեր սիրելի անկյունը՝ հանգստանալու, վերականգնվելու և ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար՝ առանց համալիրից դուրս գալու անհրաժեշտության։
Առօրյա Հարմարություններ
Sunday Towers-ը մտածված է՝ բնակիչների ժամանակը խնայելու և կյանքը հարմարավետ դարձնելու համար: Համալիրի ներսում առկա կլինեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները՝ առօրյան դարձնելով հարմարավետ և հաճելի:
- Ռեստորաններ և սրճարաններՀամալիրում գործելու են ռեստորաններ և սրճարաններ, որոնք առաջարկում են խոհանոցի լայն տեսականի։ Ընկերական հանդիպում կամ պարզապես համեղ ընդմիջում՝ յուրաքանչյուր վայր կառաջարկի իր ինքնատիպ մթնոլորտն ու համի փորձառությունը։
- Հարմարավետ միջավայր փոքրիկների համարԱյստեղ զբոսնելը հարմար է նույնիսկ ամենափոքր բնակիչների հետ․ թեքահարթակները, նորագույն վերելակները և անվտանգ միջավայրը թույլ են տալիս անցկացնել ձեր օրը փոքրիկի հետ՝ առանց անհանգստանալու:
- Սուպերմարկետ և դեղատունԲնակիչների հարմարության համար Sunday Towers-ի տարածքում կգործի ժամանակակից և հասանելի սուպերմարկետ, որտեղ միշտ հասանելի կլինեն թարմ մթերք, կենցաղային ապրանքներ և ամենօրյա անհրաժեշտ պարագաներ։ Կգործի նաև լիարժեք հագեցած դեղատուն՝ ապահովելով ձեր առողջության համար անհրաժեշտ ամեն ինչ՝ ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Այս ծառայությունները խնայում են ձեր ժամանակը՝ հնարավորություն տալով կենտրոնանալ կյանքի ավելի կարևոր պահերի վրա։
Հարմարավետություն
Հարմարավետությունը Sunday Towers-ի ամենակարևոր ասպեկտներից մեկն է։ Յուրաքանչյուր մանրուք մանրակրկիտ մշակվել է հարմարավետ և հանգիստ մթնոլորտ ստեղծելու համար՝ սկսած ընդարձակ, բարձր առաստաղներով բնակարաններից մինչև մտածված հանրային տարածքները:
- Coworking spaceՀամալիրում գործելու է coworking տարածքը, այն աշխատելու նոր ու ժամանակակից ձևաչափ է հատկապես հեռավար աշխատողների, ստարտափերի և ստեղծագործ անհատների համար: Այս ընդհանուր օգտագործման տարածքը թույլ է տալիս կիսել աշխատանքային միջավայրը՝ օգտվելով միասնական ենթակառուցվածքներից, ինչպիսիք են բարձր արագությամբ ինտերնետը, ժամանակակից գրասենյակային տեխնիկան, հանդիպումների սրահները, խոհանոցը և հարմարավետ հանգստի գոտիները: Sunday Tower-ի coworking space-ը ստեղծված է արդյունավետ աշխատանքը խթանելու և մասնագիտական համայնք ձևավորելու համար, որտեղ կարողն են ծնվել նոր գաղափարներ և համագործակցություններ:
- Կոնսիերժ ծառայությունSunday Towers-ում ձեր կյանքը կդառնա ավելի հարմարավետ՝ շնորհիվ մեր կոնսիերժ ծառայության, որը հասանելի կլինի ամեն օր՝ օգնելու կազմակերպել ձեր առօրյա գործերը։ Այս ամենը ստեղծվում է, որպեսզի դուք և ձեր տան անդամները զգաք տան ջերմությունն ու անվտանգությունը:
Sunday Towers-ը Երևանի արևոտ կիրակիների մարմնավորումն է, որտեղ ձեր կյանքը լցվում է հարմարավետությամբ, ջերմությամբ և ուրախությամբ: Անվտանգ բակ, կանաչ տարածքներ, ժամանակակից հարմարություններ և արևի լույսով լի ճարտարապետություն՝ այս ամենը ձեզ է սպասում: Այս համալիրը ստեղծված է ձեր առօրյան դարձնելու ավելի թեթև, հարմարավետ և ներդաշնակ։
Ընտրեք Sunday Towers-ը և ապրեք ձեր երազանքի կյանքը՝ ամեն օր։ Դարձեք Sunday-ի մի մասը, որտեղ ապրելու զգացողությունը նույնքան հաճելի է որքան կիրակին։
Did this article helps you?
Related articles