
Sunday Towers-ը բացառիկ ճարտարապետական լուծումներով բնակելի համալիր է, որը թելադրում է ապրելու նոր մշակույթ։ Համալիրը բաղկացած է վեց շենքերից, որտեղ առկա են 2-4 սենյականոց բնակարաններ։
Sunday Towers-ի յուրաքանչյուր շենքի նախագծման հիմքում ընկած է գաղափար, որով առանձնանում է տվյալ շենքը։
Շենքերի Առանձահատկությունները
Շենք A – Այս շենքի կասկադաձև կառուցվածքը բնորոշ է ժամանակակից դիզայնին, որն ընդգծում է բացօթյա տեռասները, փուլային զանգվածային կառուցվածքը և թևթացնում է շենքի ծավալը՝ հաղորդելով դինամիկ տեսք։ Շերտավորված և միահյուսվող ծավալները հիշեցնում են ճապոնական մետաբոլիզմի գաղափարները (1960-ականներ)՝ ճարտարապետություն որպես հարմարվող, ընդարձակվող կառույց։ Սյուների, շրջանակների և երկարաձիգ դետալների արտահայտիչ օգտագործումը բացահայտում է շենքի կմախքը։ Իսկ ուղղահայաց և հորիզոնական հատումների ճարտարապետական արտահայտումը շենքի կառուցվածքային ցանցը դարձնում է ինքնության մաս՝ հիշեցնելով պոստմոդեռնիստական տեկտոնիկա։ Ճակատային լուծումներում օգտագործված են ուղղահայաց շեղբեր և նյութային տարբերակումներ, որոնք ստեղծում են ռիթմ և տեսողական խորություն։
Շենք B – Այս շենքի նախագծման գործընթացում առանցքային ուշադրություն է դարձվել կանաչ տարածքների ներդաշնակ ինտեգրմանը։ Շենքի գույները ինքնին խորհրդանշում են կապը բնության հետ։ Շենքը բաղկացած է 12 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից։
Շենքի ճակատային լուծումը հիմնված է ուժեղ մոդուլային ցանցային համակարգի վրա, որը ստեղծում է ռիթմ և կառուցվածքային հստակություն։ Ճարտարապետական լեզուն կրկնվող է և խիստ ռացիոնալ՝ արտահայտելով կարգ ու կանխատեսելիություն։ Չնայած կրկնողականությանը՝ գույնի և խորության փոփոխությունները կանխում են միատեսակությունն ու ծանրությունը, հատկապես հաշվի առնելով, որ այս շենքը մեծ ծավալ ունի և անհրաժեշտ է այն տեսողականորեն թեթևացնել։ Իսկ հասարակական հարկի կանաչապատումն՝ ծառերով, նստարաններով և խաղահրապարակով, վկայում է համայնքային կյանքի և բնակելի միջավայրի կարևորության մասին։ Այստեղ նաև 1ին հարկում նախատեսված է ճարտարապետական լուծման շնորհիվ ստանալ փոքր սրճարանային փողոց շենքի տակ՝ առանց խանգարելու բնակելի հատվածին։
Շենք G – Ինքնատիպ դիզայնով այս շենքը Երևանյան շենքերի վառ արտացոլանքն է լինելու Sunday-ում։ Այն իր մեջ ամփոփելու է Երևանի ճարտարապետության առանձնահատկությունները և քաղաքային միջավայրը։
Այս շենքի ճակատային լուծումը բաղկացած է ուղղահայաց և հորիզոնական գծերից կազմված ցանցից՝ ստեղծելով կայուն ռիթմ և մոդուլային կառուցվածք։ Խորացված պատշգամբները և հատակից առաստաղ պատուհանները մեծացնում են խորության և թափանցիկության զգացումը՝ ապահովելով բնական լուսավորություն։ Այս շենքի երեսապատման նյութը բոլորիս հոգեհարազատ դարձաձ տաք տուֆն է, որն ունի հարուստ, ճոխ կարմրավուն երանգ։ Ընդհանուր առմամբ շենքը համատեղում է տաք բրուտալիզմ, սովետական կոնստրուկտիվիզմ և ժամանակակից մոտեցումներ՝ պահպանելով արդի ճարտարապետական սկզբունքները։
Շենք D – Արդի մինիմալիզմ և ինդուստրիալ ոճ, շենքը բաղկացած է 6 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից։ Այս շենքի ամենանշանակալի տարրը արտաքին մետաղյա ցանցային շրջանակն է։
Մինիմալիստական մետաղյա պատնեշներով շենքն արտահայտում է ժամանակակից, քաղաքային և միաժամանակ զուսպ էսթետիկա։ Պատշգամբները տարբերվում են հարկից-հարկ դիրքով՝ մեղմելով միատեսակությունը և շեշտելով յուրահատկությունը յուրաքանչյուր բնակարանի համար։ Իսկ ինտեգրված բույսերը առաջարկում են կանաչ կենսակերպ։ Չնայած շենքի մանրամասն հագեցվածությանը, ձևավորման պարզությունն ընդգծում է երկրաչափությունը, կրկնությունը և համամասնությունը։
Շենք E – Հանգտություն հիշեցնող այս գունային նուրբ համադրությամբ շենքը համալիրին հաղորդում է յուրահատուկ շքեղություն, իսկ պանորամային պատուհաններն ապահովում են բնական լուսավորություն։
Կառուցվածքը ներկայացնում է ռացիոնալ, ցանցային ժամանակակից ոճ՝ շեշտելով մաքուր գծերը, կրկնությունը և ուժեղ ուղղահայացությունը։ Շենքի կանաչ տարրերը (խորացված/ներս ընկած հատվածներ) ներդնում են թարմություն և բիոֆիլ բնույթ՝ շենքին հաղորդելով բնության շունչ։ Դիզայնը հավասարակշռում է խիստ երկրաչափությունը և նուրբ դինամիկությունը՝ հատկապես ներքին կորերով և գունային անցումներով։ Այս տեսակի ճարտարապետությունը հիմնված է ֆունկցիոնալության վրա, բայց միևնույն ժամանակ արտահայտիչ է՝ հարմար բնակելի շենքերին, որոնք ուղղված են կայունությանն ու գեղագիտական ներդաշնակությանը։ Այս շենքը նրանց համար է, ովքեր կարևորում են հանգստությունն ու ներդաշնակությունը։
Շենք Z – Z շենքը առանձնանում է որպես դասական ձևերի արվեստային վերաիմաստավորում ժամանակակից կառուցվածքի մեջ՝ օգտագործելով կրկնվող կամարներ, որոնք ոչ միայն ինքնություն են ստեղծում, այլև նոր քաղաքային միջավայրում ներդնում պատմական հյուսվածք։ Շենքն ունի ժամանակակից կառուցվածք, սակայն այն զուգորդվում է շքեղ կամարների շարքով, որոնք հիշեցնում են դասական ոճ։ Կամարները կառուցվածքային չեն, այլ դեկորատիվ տարրեր են՝ բնորոշ պոստմոդեռնիկ մոտեցմանը, որտեղ զարդարանքը վերադառնում է արդի ճարտարապետության մեջ։ Հյուսվածքային շագանակագույն մակերեսների տեքստուրան նույնպես լինելու է տուֆից՝ կտրուկ հակադրություն ստեղծելով մետաղյա կամարների հետ։ Նաև հարկ է նշել որ շենքի կոնստրուկտիվ լուծումները զարմացնող են, տպավորիչ և տալիս են բնակչին հնարավորություն՝ ունենալ սեփական տարածքը խիտ կառուցապատված քաղաքային միջավայրում և շենքին հաղորդում են դինամիկություն և մոդուլային լուծում, նորից ստեղծոլվ ուղղահայաց ռիթմ և ստվերներ ինչպես բոլոր շենքերում։
Ի՞նչն Է Միավորում Այս Վեց Ճարտարապետականորեն Տարբեր Շենքերը Մեկ Ամբողջական Համալիրում
Սա վարպետորեն իրականացված ներդաշնակություն է՝ տարբերության սահմաններում։ Շենքերը նախագծված են ոչ թե որպես մեկուսացված օբյեկտներ, այլ որպես ինտեգրված քաղաքային համակարգի մաս։ Յուրաքանչյուր շենք, իր ինքնատիպությամբ հանդերձ, կառուցված է մոդուլային կառուցվածքի հիման վրա․
- Կրկնվող ուղղահայաց կամ հորիզոնական տարրերը ստեղծում են տեսողական ռիթմ։
- Այս նուրբ համադրումը՝ լինի դա կանաչ շրջանակները, սև պողպատե ցանց, թե սպիտակ կամարները, ձևավորում են ընդհանուր երկրաչափական լեզու։ Նրանք միավորված են մեկ ընդհանուր առաքելությամբ՝ ստեղծել քաղաքային էկոհամակարգ, որտեղ դետալների բազմազանությունը ուժեղացնում է՝ այլ ոչ թե քանդում ամբողջականությունը։
Սա պարզապես բնակելի համալիր չէ, այլ տեսլականով առաջնորդվող քաղաքային միկրոհամակարգ։ Նախագծված՝ որպես Երևանին պատկանող դրոշակակիր թաղամաս, այն միավորում է համարձակ ճարտարապետություն, բնակելի ձևավորում և խորքային քաղաքաշինական ռազմավարություն՝ առաջարկելով ապագայամետ քաղաքային կյանքի նոր մոդել։
Sunday Towers-ը ձևավորված է որպես ճարտարապետական կյուրացիայի արդյունք՝ չընդօրինակելով, այլ վերաիմաստավորելով դասական ու արդի մոտեցումները՝ ձևավորելով Երևանի համար նոր տեսլական ունեցող բնակելի համալիր։
Did this article helps you?
Related articles